Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 17-ին, ժամը 15.10-ին, բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Վիկտոր Գ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 2011 թ. հունիսի 1-ից ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Զայելցովսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնասվածք պատճառելու մեղադրանքով: