Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 20-ից  22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու  19  դեպքից բացահայտվել է 17-ը, գողության 23 դեպքից` 14-ը, իսկ  խարդախության  2  դեպքերն էլ բացահայտվել են: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության, մարմնական վնասվածք հասցնելու  և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14  պատահար. 2 մարդ զոհվել է, 15-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս