Երեվանի տրանսպորտի վարչության պետը գծատեր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հասարակական տրանսպորտի թանկացումից հետո Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը քաղաքապետարանի ամենաակտիվ պաշտոնյան է, ով ամեն ինչ անում է՝ քաղաքացիական բողոքը լռեցնելու եւ ակցիաները խափանելու համար: Այս մասին գրում է Hetq .am-ը։
Պատճառն այն է, որ քաղաքացիների բողոքը կարող է լսելի դառնալ վերին օղակներում, ինչը վնաս կհասցնի Հ. Նավասարդյանի ընտանեկան բյուջեին:
Բանն այն է, որ Հենրիկ Նավասարդյանին է պատկանում թիվ 18 ավտոբուսային երթուղին: Այն սպասարկում է “ԴՅԱԿՈ-ԱՐԹ” ՍՊԸ-ն, որի սեփականատերը Հ. Նավասարդյանի 22-ամյա որդին է` Անդրանիկ Նավասարդյանը: Նա 2012 թ. նոյեմբերից ընկերության 100 % սեփականատերն է, իսկ մինչ 2012 թ. ապրիլ ամիսը 2 տարի ընկերությունը ղեկավարել է ավագ որդին` Էդգար Նավասարդյանը: Անդրանիկ Նավասարդյանը 2008-ից մինչեւ 2013 թ. մայիս ամիսը եղել է նաեւ “ԴՅԱԿՈ-ԱՐԹ” ՍՊԸ-ի տնօրենը, իսկ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է նրանց ազգականը` Արտակ Նավասարդյանը:
Պարզ է, որ այս ընկերության իրական սեփականատերը հենց Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյան է:
Նավասարդյանների ընտանիքը ամբողջության ներգրավված է տրանսպորտի ոլորտում, ուստի հասկանալի է Հենրիկ Նավասարդյանի նյարդային վիճակը, երբ լրագրողները փորձում են նրան հարցեր տալ:
Բանն այն է, որ նրա միջնեկ որդին` Դավիթ Նավասարդյանն էլ զբաղվում է հասարակական տրանսպորտի վրա գովազդ տեղադրելով: Նրան է պատկանում “Մոշն թայմ” ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2011 թ.-ին:
Ըստ ընկերության կայքում հրապարակված գնացուցակի` կախված ավտոբուսի վրա փակցվող գովազդային պաստառի քմ-ից, պայմանագրի երկարաժամկետ լինելուց եւ ավտոբուսների քանակից` մեկ “Բոգդան” մակնիշի ավտոբուսի վրա գովազդ տեղադրելու գինը մեկ ամսվա համար կազմում է 100.000-130.000 դրամ, իսկ գովազդային պաստառի 1 քմ արժեքը 5.000-6.000 դրամ է: Մեկ միկրոավտոբուսի արժեքը մեկ ամսվա համար 25.000 դրամ է, իսկ գովազդային պաստառի 1 քմ գինը` 6.000 դրամ: Ի դեպ, միկրոավտոբուսների գովազդը 40-ից պակաս չի կարող լինել:
Մանրամասները` Hetq.am-ում




Լրահոս