Ֆիլմի մասին`
Փորձ` մանրամասնորեն վերականգնել Հիսուս Քրիստոսի կյանքի վերջին 12 ժամերը: Գործողությունները սկսում են Գեթսեմանի այգուց, որտեղ Հիսուսը գալիս է աղոթելու Վերջին Ընթրիքից հետո: Հիսուսը դիմանում է գայթակղությանը, որը նրա համար պատրաստել էր սատանան: Իսկարիովտացի Հուդայի դավաճանության պատճառով Հիսուսին բռնում են: Նրան հետ են բերում Երուսաղեմ, որտեղ փարիսեցիների ղեկավարները նրան մեղադրում են սրբապղծության մեջ և դատապարտում մահվան:
Հիսուսին բերում են Պիղատոսի մոտ, ով լսում է այն մեղադրանքները, որոնք արվել են փարիսեցիների կողմից: Հասկանալով, որ սա քաղաքական հակամարտություն է, Պիղատոսը գործը հանձնում է Հերովդես թագավորին: Հերովդեսը Հիսուսին նորից ուղարկում է Պիղատոսի մոտ: Վերջինս ամբոխին առաջարկում է ընտրություն կատարել Հիսուսի և չարագործ Բարաբայի միջև: Ամբոխն ընտրում է` ազատություն Բարաբային և մահ Հիսուսին:
Հիսուսին հանձնում են հռոմեկան զինվորներին և ենթարկում են խարազանի: Անճանաչելիորեն փոխվելով` նրան կրկին բերում են Պիղատոսի մոտ, ով Հիսուսին ցույց է տալիս ամբոխին և, կարծես, ասում. «Այս ամենը բավական չէ՞». Ամբոխը բավարարված չէր:
Պիղատոսը «լվանում է ձեռքերը» և հրամայում է վարվել այնպես, ինչպես ամբոխն է կամենում: Հիսուսին խաչ են տալիս և հրամայում են տանել այն Երուսաղեմի փողոցներով մինչև Գողգոթա: Գողգոթայում Հիսուսին խաչում են, և նա անցնում է վերջին փորձությունը. վախ, որ իր Հայրը լքել է իրեն: Սակայն նա հաղթահարում է այդ վախը, նայում է իր մորը` Մարիամին, և արտաբերում է խոսքեր, որոնք հասկանալ ամբողջությամբ կարող է միայն նրա մայրը` «Կատարվեց»…
Անվանում` Քրիստոսի չարչարանքները
Օրիգինալ անվանում` The Passion of the Christ
Թողարկման տարեթիվ` 2004
Ժանր` պատմական, պատմական դրամա
Ռեժիսոր` Մել Գիբսոն
Դերերում` Ջեյմս Քեվիզել, Մայա Մորգենշտերն, Հրիստո Ժիվկով, Ֆրանչեսկո դե Վիտո, Մոնիկա Բելուչի, Թոնի Բերտորելի և այլք:
Թրեյլեր`