«Բավարիա» տեղափոխությունը փոխեց իմ կյանքը. Կոստա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան խոստովանել է, որ տեղափոխությունը «Շախտյորից» մյունխենյան ակումբ մեծ ազդեցություն է թողել իր վրա:

-«Բավարիա» տեղափոխությունը փոխել է իմ կյանքը: Ես շատ ուրախ եմ, որ կարողացա արագ հարմարվել թիմին եւ քաղաքին: Իմ թիմակցիներն ինձ շատ են օգնել: Կարծում եմ, որ իմ խաղաոճը հարմար է թիմին: Ես միշտ հավատացել եմ, որ «Բավարիան» Եվրոպայում ուժեղագույն ակումբներից մեկն է,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Bild-ը:

25-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 32 հանդիպում եւ դարձել է 5 գոլի հեղինակ:




Լրահոս