«Օրինակ՝ ես զարմանում եմ, թե ինչի էդ նույն մարդիկ նույն ձեւով կազմակերպված չեն բողոքում, օրինակ, կարտոֆիլի թանկացման դեմ կամ, չգիտեմ, ամեն ինչի թանկացման դեմ ինչի չեն բողոքում: Էդ նշանակում ա՝ կազմակերպողներ կան»:
Սա նշանակում է, որ պատգամավոր կոչվող այս հանրապետականը ժողովրդին, մեղմ ասած, ոչխարի տեղ է դնում: Այսինքն, ըստ հանճարեղ Մանվել Բադեյանի, հայ ժողովուրդը չունի արժանապատվության զգացում եւ ինքնուրույն ի վիճակի չէ իր բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ անարդարության եւ իշխանավորների անօրինականությունների եւ պաշտպանել իր իրավունքները: Դրա համար պարտադիր ժողովրդին պետք է ուղղորդեն ու կազմակերպեն «դրսի ուժե՞րը»: Սա տիպիկ ՀՀԿ-ականի մոտեցում է՝ ցանկացած գործընթաց անվանել պատվեր ու սադրանք այն դեպքում, երբ իրականում ամենամեծ պատվեր կատարողներն ու սադրիչները հենց իրենք են: