ԱՄՆ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի համար. The Huffington Post

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ձեռնարկած գործողությունների մասին խոսելիս The Huffington Post-ի դիտորդները նախազգուշացրել են, որ հրադադարի ռեժիմը միայն ժամանակավոր միջոց է, որին հետևելուն կասկածում են թե Ղարաբաղը, թե համաշխարհային հանրությունը:

Դիտորդների գնահատականի համաձայն՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պետք է գործնականում ակտիվացնեն իրենց ջանքերը՝ բանակցային խաղաղ գործընթացի գործով, որին պատրաստ չէ միայն ադրբեջանական կողմը:

«Բանակցություններին պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները: Ամերիկյան օրենսդրությունն արդեն դիտարկում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցները՝ վերջինիս ագրեսիվ գործողությունների դեպքում: Օբամայի վարչակազմը պետք է կիրառի ազատության աջակցման հարցով Օրենքի 907-րդ հոդվածի կետը, ինչպես նաև տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ»,- նշվում է հոդվածում:




Լրահոս