Արիլի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունները կասեցնելուն ուղղված ջանքերը, մտքեր են փոխանակել առկա իրավիճակի շուրջ, անդրադարձ է արվել միջազգային ասպարեզում ձեռնարկվելիք քայլերին:
Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի հետագա սադրանքները կանխելու նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկումը, այդ առումով կարևորվել է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկության իրագործումը։
Անդրադարձ է արվել Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների համագործակցությանն առնչվող հարցերի։