Ժողովուրդ. Հայ զինվորի եղբայրը հերքում է, որ նա կարող էր սահմանն ինքնակամ անցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ տարածեցին այն մասին, որ Ադրբեջանում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանը ինքնակամ է անցել Ադրբեջանի սահմանը։
 
Սակայն Հակոբի եղբայրը՝ Հարութը, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, թե ինքը չի հավատում ադրբեջանական վարկածին, քանի որ եղբայրը մշտապես գոհ է եղել ծառայությունից։
 
Ըստ նրա, թերևս եղբայրը Ադրբեջանի սահմանը հատել է վատ տեսողության պատճառով։ Պարզվում է, այս հանգամանքը Հակոբին բանակ զորակոչելու ժամանակ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը հաշվի չի առել։ Բայց սա միակ անփութությունը չէ, որ տեղի է ունեցել Հակոբի դեպքում։ Նրա եղբայրը տեղեկացրեց, որ եղբոր զորամասից իրենց որևէ մեկը չի զանգահարել և տեղեկացրել, որ եղբայրը գերի է ընկել։ Ու ընդհանրապես իրենց ոչ ոք ոչինչ չի ասում եղբոր մասին”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:
 




Լրահոս