Ո՞ւմ զանգից հետո 25/13 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը կտրուկ մտափոխվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանի 25/13 ընտրատեղամասում հերթական միջադեպն է գրանցվել: Լրագրող Դանիել Իոննիսյանը տեղամասի հնաձնաժողովի նախագահից ՀՀԿ-ական Վլադիմիր Գյուրջյանից, պահանջել է ծանոթանալ ընտրողների ստորագրությունների քանակին, առանց այդ փաստը տեսա կամ լուսանկարահանելու կամ այդ մասին նշումներ անելու: Հանձնաժողովի նախագահը սկզբում համառերեն մերժել է նրա պահանջը` պնդելով որ վերջինս դրա իրավասությունը չունի:

Իսկ երբ Դանիել Իոննիսյանը մեջբերել է օրենքը կոնկրետ կետերով, Գյուրջյանը մի քանի րոպե է խնդրել` օրենսգրքի համապատասխան կետին ծանոթանալու համար: Դրանից հետո հանձնաժողովի նախագահը նշել է, որ ոչ  մի խնդիր չի տեսնում, և Իոննիսյանը կարող է ծանոթանալ տվյալներին: Այնինչ ինչ-որ հեռախոսազանգ ստանալուց հետո հանձնաժողովի նախագահը մտափոխվել է և մերժել է Իոննիսյանին:

Նշենք, որ, մեր տեղեկություններով` Վլադիմիր Գյուրջյանը Արամ Դանիելյանի մորաքրոջ որդին է:

Հավելենք, որ Դանիել Իոննիսյանն այս առնչությամբ Կոտայքի մարզի ոստիկանության վարչություն դիմում է ներկայացրել:




Լրահոս