Արցախահայերը նամակ են հղել Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի Սերգեյ Լավրովին՝ Մոսկվայի Բուտիրսկայա բանտում ծանր առողջական վիճակում գտնվող գործարար Լևոն Հայրապետյանի պատժի տեսակը փոխելու հարցով միջնորդելու խնդրանքով:
Նամակի հեղինակները խնդրում են հաշվի առնել Հայրապետյանի արժանիքները Ռուսաստանի առջև: Հայտարարությանը կցված է տեսանյութ, որում Հայրապետյանի գործերի մասին է խոսում ինքը՝ Սերգեյ Լավրովը: Գործարարի 60-ամյակին նա հայտարարել է հետևյալը.
«Լևոն Հայրապետյանի կողմից արված ամեն բան, այսպես թե այնպես, ազդեցություն է ունեցել արտերկրում Ռուսաստանի Դաշնության հեղինակության վրա. և՛ մասնավոր նախաձեռնությունները, և զանգվածային լրատվամիջոցները, և՛ երիտասարդության հանդեպ ուշադրությունը, և՛ հարգանքը կրոնական ավանդույթների հանդեպ: Այս ամենը ձևավորում է պետության կերպարը միջազգային բեմում: Լևոն Հայրապետյանն ահռելի ներդրում է ունեցել միջազգային համագործակցության մեջ»:
«4 ինսուլտից և 2 ինֆարկտից հետո, օնկոլոգիական և ուրոլոգիական դիագնոզներով Լևոն Հայրապետյանը բանտում պարզապես կհեռանա կյանքից, նրան պետք է մշտական բժշկական հսկողություն»,- ասվում է հայտարարության մեջ.
Ս.Լավրովի ելույթը` ստորև: