Ժողովուրդ. Մանկապարտեզի տնօրենը հափշտակել է քաղաքապետարանից փոխանցված ողջ գումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հուլիսի 31-ին Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Գյումրու մանկապարտեզներից մեկի տնօրենի նկատմամբ։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նա Գյումրու քաղաքապետարանից փոխանցված, ինչպես նաև վարձավճարներից հավաքագրված ընդհանուր 1 մլն 501 հազար դրամը չի ուղղել աշխատավարձի, սնունդ մատակարարած ընկերությունների հանդեպ ունեցած պարտավորություների և կոմունալ ծախսերի վարձավճարների մարմանը, այլ յուրացման եղանակով հափշտակել է։ “Ժողովուրդ”- ի տեղեկություններով յուրացումը կատարել է թիվ 11 մանկապարտեզի տնօրեն Գոհար Չիլինգարյանը։
 
Ավելին, մեր տեղեկություններով՝ Գոհար Չիլինգարյանի ամուսինը դեռևս Վարդան Ղուկասյանի քաղաքապետ աշխատելու տարիներին եղել է Գյումրու քաղաքապետարանի առևտրի բաժնի պետը։ Մեզ հասած լուրերի համաձայն, մինչ այս յուրացումների դեպքի բացահայտումը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է Չիլինգարյանին հեռացնել աշխատանքից, սակայն Գոհարի ամուսինը քաղաքապետին խնդրել է նման բան չանել՝ ասելով թե իր կինն անձամբ դիմումը կգրի և կհեռանա տնօրենի պաշտոնից։ 
Մանրամասները՝այսօրվա համարում




Լրահոս