«Ցեղասպանությունն ամբողջ աշխարհի մեծագույն խնդիրներից է. Հայաստանի, պաղեստինցիների ցեղասպանությունը, հազարավոր մարդկանց տեղահանությունը Կիպրոսի հյուսիսային հատվածից, որը հենց իմ հայրենիքն է, ես նույնպես փախստական եմ, եւ սա սարսափելի է, քանի որ մենք կորցրել ենք մեր պատմությունը, մեր տները: Մենք հուսով ենք, որ Կիպրոսի խնդրի լուծումը հնարավորություն կտա մեզ հետ վերադառնելու, նույնն էլ հայերի համար եմ ցանկանում: Մենք դատապարտում ենք յուրաքանչյուր ցեղասպանություն, յուրաքանչյուր տեղահանություն»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի Կիպրոսի պատվիրակության անդամ, խորհրդարանի պատգամավոր Ֆիտիս Սոֆոկլիսը եւ հավելեց.
«Հուսով եմ նմանատիպ ֆորումներ հետագայում կրկին կկազմակերպվեն եւ ոչ միայն Հայաստանում, այլեւ այլ երկրներում, որտեղ առերեսվում են տեղահանության, ցեղասպանության խնդրին»:
Պատգամավորի խոսքով` Կիպրոսը եւ Հայաստանը ունեն նույն խնդիրը:
«Թուրքերը եկան եւ գրավեցին մեր երկրի մի մասը, հայ պաշտոնյաների հետ զրուցելիս մենք անընդմեջ բարձրաձայնում ենք այս խնդիրը: Թուրքիան այն երկրիրն է, որը ստեղծել է խնդիրներ հայերի, կիպրոսցիների, հույների, սիրիացիների համար: Եւ այսպիսով յուրաքանչյուր երկիր պետք է ընդունի ցեղասպանությունը եւ մշակի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Ուրուգվայից հետո մենք երկրորդ երկիրն ենք, որն ընդունել է ցեղասպանությունը, եւ առաջիններից, որն ընդունել է այդ օրենքը»:
Սյուզի Մուրադյան