Երեկ Երեւանի կենտրոնական փողոցնրով շրջելիս պարզեցինք, որ կարմիր գծերով գծանշված չեն նախարարությունների, դատախազությունների, դատարանների, ոստիկանական շենքերի, բանկերի մուտքերի առջեւում գտնվող տարածքները։ Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը եւ հավելում. “Սա նշանակում է, որ պետական կառույցներում աշխատող բարձրաստիճան պաշտոնյաները մեքենաները կշարունակեն կանգնեցնել Երեւանի փողոցների կենտրոնական հատվածներում՝ ավտոկանգառներում, որոնք չեն լինի վճարովի։ Այսինքն՝ բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց վարորդները ստիպված չեն լինի լրացուցիչ գումար վճարել իրենց ծառայողական մեքենաները աշխատանքի վայրին մոտ կանգնեցնելու համար։ Այդ արտոնությունից կարող են օգտվել դատավորները, դատախազները, բարձրաստիճան ոստիկանները, բանկում աշխատողներն ու այս “դասին” պատկանող մնացած մարդիկ…”,- գրում է “Չորրորդ ինքնիշխանությունը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):
ՉԻ.Պաշտոնյաների վրա նոր հարկատեսակը չի տարածվում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ