Սիզրանի ոստիկանության նախկին պետ Անդրեյ Գոշտի և նրա ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցիներից մեկը խոտովանել է հանցանքը: Այս մասին հայտնում է «Ռոսիա 24»-ը:
Մեղադրյալներից մեկը՝ Ռոման Ֆաթալիևը, հաստատել է, որ հանցավոր խումբը պլանավորում էր թալանել Գոշտի ընտանիքին: «Մտածում էինք, որ տանը երկու մարդ կա, սակայն իրականում շատ էին: Եվ վախից ստիպված եղանք սպանել: Բոլորին»,-ասել է նա՝ հավելելով, որ նրանք «փող էին փնտրում»:
Եվս մեկ մեղադրյալ՝ Օհրան Զահրաբովը, խոստովանել է, որ հանցանքի պահին գտնվել է տան մուտքի մոտ և տեսել, թե ինչպես են «փայտերով սպանում մարդկանց»:
Երրորդ մեղադրյալը՝ Իսլամ Բաբաևը, հանցանքի վայրում նույնպես խոստովանական ցուցմունք է տվել:
Հանցավոր խմբի ենթադրյալ պարագլուխը Մահմադալի Ահմադովն է, ոում որոշ տվյալների համաձայն, հաջողվել է լքել Սիզրանն ու արտասահման մեկնել: