Հայաստանի կողմից ԼՂ ճանաչման դեպքում ԵԱՀԿ Մինսկի խումբը կզրկվի մանդատից. Ադրբեջանի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմաթ Հաջիեւը անդրադարձել է  ՀՀ կառավարության կողմից ԼՂ անկախության ճանաչման հարցի քննարկման որոշմանը:

Նա, մասնավորապես, ասել է, որ Հայաստանը վերջ կդնի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին՝ ճանաչելով ԼՂ անկախությունը:

Նրա խոսքով՝ եթե դա պատահի, ապա Մինսկի խումբը մանդատից կզրկվի:

«Սա վիրավորանք է Մինսկի խմբի, համանախագահների, ինչպես նաեւ միջազգային հանրության նկատմամբ»,- ասել է նա:




Լրահոս