Կահիրեի հյուրանոցներից մեկում բռնկած հրդեհից ավելի քան 70 մարդ է տուժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առնվազն 74 մարդ Է տուժել Եգիպտոսի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում բռնկած հրդեհից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-­ը, մայիսի 9­-ին հայտնել Է «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը:

Նրա տվյալներով՝ կրակը վեցհարկանի շենքում մոլեգնել Է անցած գիշեր: Շուտով այն տարածվել Է մերձակա կառույցներ, այդ թվում առեւտրական տաղավարներ: Հյուրանոցի կենվորները տարահանվել են:

Ինչպես նշում Է գործակալությունը, տուժածների կեսը օգնություն Է ստացել տեղում, մնացածներին տեղափոխել են հիվանդանոցներ: Հրդեհի պատճառը, որը մարելու համար վեց ժամ Է պահանջվել, պարզվում Է, հաղորդել Է ՏԱՍՍ­ը:




Լրահոս