Թիկունքի պետը վստահեցնում է` բանակում ժամկետանց սնունդ չի լինում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայքի զորամասի 4-րդ հրաձգային թիկունքի պետ մայոր Արթուր Պետոյանը վստահեցնում է, որ հայկական բանակում ժամկետանց և անորակ սնունդ չի լինում: Նա այդ մասին նշեց հայ-ադրբեջանական սահմանի մարտական դիրքերից մեկում լրագրողների հետ զրույցում.

«Ես, որպես թիկունքի պետ վստահեցնում եմ, որ այսքան ժամանակ իմ զինվորը ժամկետանց սնունդ չի կերել և նույնը կարող եմ ասել մեր ողջ բանակի մասին»,- ասաց Պետոյանը:  Նույն մարտական դիրքում հերթապահություն իրականացնող զինվորները նույնպես դժգոհ չեն իրենց տրամադրվող սննդից:

Մանրամասները`  տեսանյութում

Հովսեփ Հովսեփյան

Վայք

1

2

3

4

5

6

7

8

9

10




Լրահոս