Սա Ադրբեջանին ձեռնտու սցենարն է. հաջորդ պատերազմը կլինի մի քանի ամիս հետո և ավելի վատ հետևանքներով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս նախագիծը ներկայացվել է 15 օր առաջ, երբ հայտնի չէր Աարգսյան-Ալիև հանդիպման մասին», -այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով այն քննադատություններին, թե ինչքանով էր նպատակահարմար Արցախի ճանաչման մասին օրինագիծն այսօր քննարկել Ազգային ժողովում, երբ դեռ նախագահների հանդիպումը տեղի չի ունեցել:

Դիտարկմանը, թե Ձեզ առաջարկել են՝ օրինագիծը հետո քննարկվել, Հ. Բագրատյանը հերքեց՝ աելով, որ նման բան չի եղել. «Ո՞վ ասաց. նման առաջարկ չի եղել: Քննարկվում էր օրակարգ մտնելու-չմտնելու հարցը, կարող էր մտնել օրակարգ ու մնար, այս ամբողջը բլեֆ է, ինչ ասվում է, սուտ է ասվում: Սարգսյան-Ալիև հանդիպման մասին մի քանի օր առաջ է հայտնի դարձել, թող քննարկում անեին», -ընդգծեց նա:

Հ. Բագրատյանի խոսքով՝ իրենք ընդամենն ասում էին՝ հարցը քննարկվի, ինչը մերժվել է. «Չքննարկե՞նք՝ օրեկան 3 երեխա է մահանում, մենք ասել ենք, որ սա Ադրբեջանին ձեռնտու սցենարն է, հաջորդ պատերազմը կլինի մի քանի ամիս հետո և ավելի վատ հետևանքներով»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս