Գերմանիայի խորհրդարանն ակտիվորեն առաջ է քաշում Հայոց ցեղասպանության ճանաչման գաղափարը, որը կառաջացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զայրույթը, գրում է Financial Times-ը:
Հաղորդվում է, որ ապրիլի 2-ին Բունդեսթագում քվեարկություն է տեղի ունեցել, որի արդյունքների համաձայն՝ Գերմանիան կարող է պաշտոնապես ընդունել «ցեղասպանություն» տերմինը:
Պարբերականը նշում է, որ, ամենայն հավանականության, նման որոշումը ոչ պակաս անհանգստություն կպատճառի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Էրդողանը դժգոհ է Թուրքիայի հանդեպ Եվրամիության անհարգալից վերաբերմունքից և սպառնում է խզել միգրացիոն համաձայնագիրը: «Բունդեսթագի որոշումը միայն կրակի վրա յուղ կլցնի»,- գրում է պարբերականը: