Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը միմյանց ձեռք կսեղմե՞ն. ռուսական լրատվամիջոցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կկայանա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում են նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն:

Ինչպես գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, երկխոսությունն անհրաժեշտ է, որպեսզի «ամրապնդվի հրադադարի ռեժիմն ու վստահության միջոցները»:

«Այդ հանդիպումը հաստաստում է ԼՂ իրավիճակը բանակցությունների շրջանակներում անցկացնելու՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի ջանքերը: Նրանք գիտակցում են աշխարհում ԵԱՀԿ Մինսկի խմբի ազդեցությունը»,-հայտարարել է ԱՊՀ երկրների Ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը:

Նրա խոսքով՝ այնուհանդերձ Սարգսյանի և Ալիևի հանդիպումից շատ բան սպասել պետք չէ:

Փորձագետների խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի կարգավորմանը շահագրգիռ են Մոսկվան և Վաշինգտոնը:

«Բախումների դադարեցման համար հիմքեր չկան: Ինչ վերաբերում է քաղաքական կարգավորմանը, ապա, իհարկե, այն հեռու է, ինչպես 10, 15 և 20 տարի առաջ: Դա խառնում է խոշոր խաղացողների քարտերը միայն այն պատճառով, որ կարող է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը հանգեցնել նրան, ինչ տեղի ունեցավ Սիրիայում: Դա ոչ ցանկալի կլիներ, և դա կարող է «դոմինոյի էֆեկտ» հրահրել: Կողմերը, առաջին հերթին, փորձում են խուսափել դրանից»,-պարբերականին պարզաբանել է Հումանիտար-քաղաքական հետազոտությունների միջազգային Ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերը:




Լրահոս