«Զինված հանցախմբի» գործով կալանավորված նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը մայիսի 20-ին տեղափոխվել է Ավագյան բժշկական կենտրոն: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանը։
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին «զինված խմբի» գործով։ Նա մեղադրվում է խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ հանցավոր համագործակցության մեջ: