Armenian text to speach

Ադրբեջանը ԼՂ այցելած բուլղարացի պատգամավորներին կներառի «սև ցուցակում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ «սև ցուցակում» կարող են ներառվել Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորները, ովքեր, գերատեսչության տվյալներով, անօրինական այց են կատարել Լեռնային Ղարաբաղ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այդ այցն իրենից անօրինական ռեժիմի փիառի փորձ է ներկայացնում և վկայում, որ Բուլղարիայում շահագրգիռ չեն Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության զարգացման հարցում»,- հայտարարել է Գաջիևը:

«Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատունը այդ առիթով դիմել է երկրի ԱԳՆ-ին: Դրանից հետո պատգամավորների անունները կներառվեն «սև ցուցակում»»,-հավելել է նա:




Լրահոս