Հայ ազգն ունի յուրահատուկ մի ունակություն՝ համախմբվել ճակատագրական պահերին. Բակո Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 27-ին Երեւան քաղաքում մասնակցել է «Հայաստան»համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:

Նախագահ Սահակյանն Արցախի ժողովրդի եւ իր անունից խորին երախտագիտություն է հայտնել ողջ հայ ժողովրդին, Մայր Հայաստանին եւ Սփյուռքին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավորությամբ, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ծանր օրերին Արցախի Հանրապետությանը սատար կանգնելու համար:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ հայ ազգն ունի յուրահատուկ մի ունակություն՝ համախմբվել ճակատագրական պահերին եւ լուծում տալ համազգային կարեւորագույն խնդիրներին:

Նախագահն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2016»-ի ծրագրում ներառել Արցախի՝ ապրիլյան պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը: Առաջարկն ընդունվել է եւ ընդգրկվել 2016թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ:




Լրահոս