Երեվանը կահավորվում է ուղենշող նոր ցուցանակներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայրաքաղաքի արտաքին ձևավորման աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից կենտրոնական որոշ փողոցներ և հրապարակներ կահավորվել են ուղենշող ցուցանակներով, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Երկլեզու՝ անգլերեն և հայերեն, ցուցանակները թեԲ երևանցիներին և թեԲ քաղաքի հյուրերին հնարավորություն են տալիս առավել հեշտ կողմնորոշվել մայրաքաղաքում: Ուղենշող վահանակները հուշում են նաև մշակութային օջախների գնվելու վայրերն ու ուղղությունները:
Դրանք պատրաստված են միջազգային չափորոշիչներին համապատասխան և երևանյան ձևավորման ընդհանուր ոճին համահունչ: Հետիոտների հարմարավետությունն ապահովելու նպատակով՝ ոլորտի մասնագետների կողմից նախապես ուսումնասիրվել է գրության տառաչափը, տառատեսակը, հաշվի է առնվել նաև ցուցանակների բարձրությունը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ փորձնական տարբերակով դեռ ապրիլին տեղադրված ցուցանակները քաղաքացիների կողմից հավանության արժանացան, ուստի և որոշվեց շարունակել ծրագիրը:
Հետագայում նախատեսվում է ուղենշող ցուցանակներով կահավորել նաև մայրաքաղաքի մյուս բոլոր փողոցները:
Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավմանն ուղղված հետագա ծրագրերում կմշակվեն նաև ձևավորման տարբեր այլ տարրեր, ինչպես օրինակ շենքերի համարակալման ցուցանակները, գովազդային վահանակների արդիականացումը և այլ:




Լրահոս