ՀԺ.Տարոնիկը համայնքի ղեկավար է ընտրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախօրեին՝ կիրակի օրը, Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքը գյուղապետ է ընտրել։ Ինքնաառաջադրված չորս անկուսակցական թեկնածուներից ամենաշատ քվեն ստացել է Արմեն Խլղաթյանը։ Նա Գյումրի քաղաքի ԱԳԼՃԿ-ներից մեկում հերթափոխի պետ էր աշխատում։ Խլղաթյանը ստացել 1567 ձայն։ Նրան 308 ձայնով զիջել Է “Նոր Ակունք” ՓԲԸ-ի օպերատոր Գևորգ Զաքարյանը՝ ստանալով ընտրողներից 259-ի քվեն։
 
Մյուս երկու թեկնածուները՝ Կարապետ Խաչատրյանը և Մովսես Սահակյանը անհամեմատ ավելի քիչ քվե են ստացել, համապատասխանաբար՝ 90 և 217։ Տարոնիկի գյուղապետի ընտրությունները այն բացառիկներից է, որտեղ ոչ միայն ՀՀԿ-ն, այլև մյուս կուսակցությունները ներգրավված չեն։ Նման դեպքերում որպես կանոն՝ ընտրված թեկնածուն մարզպետի ցուցումով շատ արագ գրանցվում և դառնում է Հանրապետական կուսակցության անդամ”,- գրում է թերթը։
 
Մանրամասները՝ այսօրվա համարում:
 




Լրահոս