Ի պատասխան Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի գրավոր հարցման ԱԺ պատգամավոր, “Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը կրկին դեմ է արտահայտվել Մաքսային միությանը ՀՀ անդամակցությանը: Այս մասին տեղեկացնում է Վանաձորի ՀՔԱ գրասենյակի կայքը:
“Իմ և իմ գլխավորած կուսակցության դիրքորոշումը հստակ է՝ մենք դեմ ենք Մաքսային Միությանը ՀՀ անդամակցությանը, քանզի դա հակասահմանադրական քայլ է և վտանգում է ՀՀ ինքնիշխանությունը: ՀՀ իշխանությունների քայլը դատապարտող, և իմ ու իմ կուսակցության դիրքորոշումը ներկայացնող հայտարարությամբ ես հանդես եմ եկել ԱԺ սեպտեմբերի 10-ի նիստում՝ հայտարարությունների ժամին: Ավելին՝ ուզում եմ տեղեկացնել, որ դեռևս 2012թ. հուլիսի 31-ին, երբ միայն խոսվում էր Մաքսային Մության և դրան ՀՀ-ի անդամակցության մասին, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը միակ քաղաքական ուժն էր, որը հանդես եկավ այդ հանգամանքը դատապարտող հայտարարությամբ”: