Մանրածախ առևտուրը կրպակներից տեղափոխվում է սուպերմարկետներ. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ մանրածախ առևտրաշրջանառությունը մանր օբյեկտներից ու կրպակներից տեղափոխվում է մեծ խանութներ ու սուպերմարկետներ։ Այսպես, ՀՀ ԱՎԾ 2016թ. հունվար-ապրիլին մանրածախ առևտրաշրջանառության ծավալը (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ) կրճատվել է 4.6%-ով և կազմել 341.4 մլրդ դրամ։ Կրպակների միջոցով իրականացվող առևտրաշրջանառության ծավալը նվազել է 4.1%-ով և կազմել 8.8 մլրդ դրամ։ Իսկ խանութների միջոցով իրականացված առևտրաշրջանառության ծավալը տարվա առաջին 4 ամիսներին աճել է 1.7%-ով և հասել 258.5 մլրդ դրամի։ Համեմատության համար նշենք, որ 2006 թվականի հունվար-ապրիլին խանութների տեսակարար կշիռը 49.4% էր, իսկ կրպակներինը 4%։

Դրանից 5 տարի անց 2011 թվականի հունվար-ապրիլին, խանութների առևտրաշրջանառության տեսակարար կշիռը հասավ 67%-ի, իսկ կրպակներինը նվազեց մինչև 4%։ Այսինքն, վերջին տարիներին տեղի է ունեցել մանրածախ առևտրաշրջանառության կենտրոնացում, որը շարունակվում է նաև այժմ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս