ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ վերահսկիչ պալատի` 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրության արդյունքում 2013թ. սեպտեմբերի 19-ի դրությամբ 7 նյութ ուղարկվել է քննչական մարմիններին, որոնցից 6-ը՝ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն, իսկ մեկը` ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն են ուղարկվել հետևյալ նկութերը. -Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին “Կրթական ծրագրերի կենտրոն” ծրագրերի իրականացման գրասենյակ՚ պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ, -ՀՀ կրթության և գիտության նախարարությունում “Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներե ծրագրի շրջանակներում ուսումնական հաստատությունների հիմնանորոգման, գույքի և սարքավորումների ձեռք բերման, հանրակրթական ուսուցման (Աշտարակի, Վաղարշապատի թիվ 10, Մասիսի թիվ 5, Սևանի Խ.Աբովյանի, Վանաձորի թիվ 17, Գյումրու թիվ 42, թիվ 45, Հրազդանի թիվ 13, Եղեգնաձորի և Դիլիջանի ավագ դպրոցներ), համակարգչային և ինտերնետային կապի ծառայություններ ծրագրերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ, -Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին “Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ, -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորգման, ավտոճանապարհների պահպանման և շահագործման, հեռահաղորդակցության և կապի կանոնակարգման ծառայությունների, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցների օգտագործման ծրագրերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ, –
Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին “Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ, -Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին “Արփա-Սևան” թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն՝ -ՀՀ պետական բյուջեից ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ:
ՀՀ դատախազություն