Պոլսո Սբ Փրկիչ հայկական եկեղեցում մահացել է պոլսահայ համայնքի հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Շահան Սվաճյանը, հաղորդում է Civilnety` հղում անելով “Ակօսի” կայքին:
“Սվաճյանը Պոլսի պատրիարքության երևելի դեմքերից էր, և նրա մահը մեծ կորուստ է Պոլսի հայ համայնքի համար”, – գրել է “Ակօսը”: Արքեպիսկոպոս Սվաճյանը մինչև մահը շարունակել է իր ծառայությունը Կ. Պոլսում՝ իբրև պատրիարքական փոխանորդ:
Ինչպես հաղորդում է Մայր Աթոռի պաշտոնական կայքը՝ արքեպիսկոպոս Սվաճյանը ծնվել է 1926թ. սեպտեմբերի 15-ին, Կ.Պոլսում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա ուսումը շարունակել է Երուսաղեմում:
1951թ. ձեռամբ Հալեպի առաջնորդ Տ. Զարեհ եպս. Փայասյանի ձեռնադրվել է սարկավագ:
1954թ., ձեռամբ Երուսաղեմի պատրիարք Տ. Եղիշե արքեպս. Տերտերյանի, ձեռնադրվել է աբեղա: Դասավանդել է Երուսաղեմի Ս. Թարգմանչաց վարժարանում, ապա իբրև հոգևոր հովիվ ծառայել է Հայֆայում և Յաֆայում (Յուպպե):
1957թ. մարտի 20-ին Կ. Պոլսի Գարեգին Խաչատուրյան պատրիարքի հրավերով եկել է Պոլիս ևնշանակվել Ս. Խաչ Դպրեվանքի փոխտեսուչ, ապա` տեսուչ:
1961թ. Երուսաղեմի Եղիշե պատրիարքի կողմից ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան: 1963թ. հրաժարվել է տեսուչի պաշտոնից և23 տարի շարունակ հայոց լեզու, կրոն և բարոյագիտություն է դասավանդել Գատըգյուղի և Ֆիրեգյուղի ազգային վարժարաններում:
1966թ., ձեռամբ երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի, ձեռնադրվել է եպիսկոպոս: 1991թ. ստացել է արքության պատիվ: