«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ՌՈ պետ Սամվել Ղուկասյանն իր մտերիմներին, ընկերներին ՊՆ համարանիշեր է նվիրել, որպեսզի նրանք առանց խոչընդոտի երթեւեկեն: Բանն այն է, որ ՀՀ ՃՈ-ում ներքին հրահանգ կա ՊՆ համարանիշեր ունեցող մեքենաներին չտուգանել: Անգամ եթե փողոցում տեղադրվախ տեսախցիկներն արձանագրում են ՊՆ մեքենաների խախտումները, կազմված տուգանքի ակտերը հասցեատերերին չեն ուղարկվում: Այս առիթով զրուցեցինք ՀՀ ՃՈ պետ Արսեն Գալստյանի հետ՝ պարզելու, թե ինչու է ՊՆ-ն արտոնյալ. «Դա ներքին հրահանգ չէ, այլ պարզապես նրանց երթեւեկությունը կարգավորում է ՌՈ-ն: Խախտման դեպքում իրենք ենթարկվում են կարգապահական տույժի»: Ահա հենց այստեղ էլ «թաղված է» շան գլուխը: Այսինքն՝ ՌՈ պետն իր ընտրությամբ է որոշում՝ ում տույժի ենթարկել, ում ոչ: Դրա համար էլ ունի յուրայիններին բաժանված համարանիշեր, որոնք մայրաքաղաքում երթեւեկում են ինչպես պատահի կամ ում վրայով պատահի:
Իսկ ո՞վ պետք է տույժի ենթարկի ՌՈ պետին. «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, որն ասաց. «Եթե նման փաստ կա, թող գրավոր դիմում ներկայացվի. սա մեքենան, սա համարը, սա անձը՝ ում է պատկանում համարանիշը: Եթե նա կապ չունի ՊՆ-ի հետ, բայց ստացել է զինվորական պետհամարանիշ, արդեն կզբաղվի ՊՆ-ն»: Գրավոր դիմումի փոխարեն ՊՆ աշխատակիցները կարող են ցանկացած օր մի քանի րոպեով կանգնել ՌՈ՝ Երեւան քաղաքի բաժնի մոտ եւ կտեսնեն, թե տույժի քանի առիթ կա:
ՊՆ-ԻՆ ՉԵՆ «ԲՌՆՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ