“Հրապարակը” գրում է, թե իշխանական վերնախավում արդեն կա որոշում, որ տարբեր գերատեսչությունների քննչական մարմինների միավորումից ստեղծվող նոր կոմիտեն ղեկավարելու է Աղվան Հովսեփյանը: Այն կձեւավորվի մինչեւ նոր տարի:
“Կառույցը բավականին լայն լիազորություններ ու իրավասություններ է ունենալու, ինչն էլ, ըստ Աղվան Հովսեփյանի մտերիմների, բավարարում է Գառնիկիչի ամբիցիաները` մեկ “նո”-ով. Գառնիկիչն ու յուր կողմնակիցները ցանկանում են, որ այդ կառույցի մեջ ներառվի նաեւ ՀՔԾ-ն, անգամ պատրաստ են դրա դիմաց լոբբինգ անել, որ Վահրամ Շահինյանը դառնա գլխավոր դատախազ: Ու հիմա լուրջ պայքար է ընթանում այդ կառույցն ապագա կոմիտեի մեջ ներառելու “մատույցներում”:
Մանրամասներն այսօրվա համարում