Օրերս ՌԴ-ն կրկին զենք է վաճառել Ադրբեջանին: «arms-expo.ru»-ի ռուսական «Կուրգանմաշզավոդ» գործարանն Ադրբեջանի պատվերով սկսել է 2C31 «ԹպվՈ» ինքնագնաց հրետանային համակարգերի սերիական արտադրությունը: Իսկ Ադրբեջանը պատվիրել է նման 18 համակարգ: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանից պարզել, թե արդյոք մեր ռազմական գործընկեր ՌԴ-ի քայլերը համարում է ճիշտ: «Այն, որ դա մեզ մտահոգում է, միանշանակ է, ուրեմն Մաքսային միությանը միանալը դեռեւս չի նշանակում, որ նա իր առեւտրային պայմանագրերը պետք է… բայց միեւնույն ժամանակ դա մեզ համար ամենեւին էլ միեւնույն չէ, որ մեր ռազմավարական գործընկերը եւ այն կառույցը, որին հայտարարում ենք, որ միանում ենք, շարունակի զենք վաճառել: Դա մտահոգիչ է»,-ասաց Ս. Նիկոյանը: Հավելենք, որ մոտ 3 ամիս առաջ ՌԴ-ն կրկին Ադրբեջանին զենք վաճառեց՝ մոտ 1 մլրդ դոլար արժողությամբ:
ՄՏԱՀՈԳԻՉ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ