Սյունիքի երկու համայնքներում արտահերթ ընտրություններ կլինեն. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Ախլաթյան և Դարբաս համայնքներում հուլիսի 10-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են նշանակվել: Հիշեցնենք նշված համայնքների ղեկավարներ Արմեն Բեգլարյանն ու Մայիս Միրզոյանը զոհվեցին Մարտակերտի ճանապարհին հակառակորդի անօդաչու թոչող սարքի միջոցով ավտոբուսի ռմբակոծության հետևանքով։ 43 և 60-ամյա գյուղապետերը Սիսիանի ջոկատի կազմում Արցախ էին մեկնում ապրիլյան պատերազմի օրերին զինվորներին սատարելու համար։

Վաղվանից մինչև հունիսի 19-ը թեկնածուների առաջադրման համար նախատեսված ժամանակահատվածն է։ Թեկնածուները ակտիվության ցուցաբերում են հատկապես Ախլաթյանում։ Մեր տեղեկություններով, այս գյուղում առաջադրվելու մտադրություն ունեն 3 անձինք։

Դարբասում ևս արդեն թեկնածուների անուններ են շրջանառվում։ Մասնավորապես, ըստ գյուղում տարածված տեղեկությունների՝ առաջադրվելու մտադրություն ունի 1997-2012 թվականներին համայնքը ղեկավարած Ռոբերտ Խաչատրյանը։ Վերջինս ՀՀԿ-ական է: Խոսվում է նաև, որ իր թեկնածությունն առաջադրելու է ավագանու անդամ Սաշա Ստեփանյանը։ Վերջինս հարում է ԲՀԿ-ին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս