ՆԿԱՐՎԵՑԻՆ ԵԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցը երեկ ողողվել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Էդուարդ Շարմազանովի, Կարեն Ավագյանի եւ Նաիրա Կարապետյանի լուսանկարներով, որտեղ վերջիններս շնորհավորում էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին վերընտրվելու առթիվ: Ուշագրավն այն է, որ այս պատգամավորները ԵՄ-ի անդամ կարեւոր այս երկիր` Գերմանիա էին մեկնել ճանաչողական այցով` դիտորդական առաքելության նպատակով, ինչը ենթադրում է որոշակի լրջություն: Սակայն, դատելով նրանց լուսանկարներից, դիտորդական առաքելության փոխարեն երիտասարդ պատգամավորները զբաղված են եղել էքսկուրսիայով ու իրենց լուսանկարների ալբոմը հարստացնելով: Իսկ սա խոսում է բոլոր ոլորտներում նշաձողը հետեւողականորեն իջեցնելու մասին. նման պատվիրակություն գործուղելով՝ ՀՀ իշխանություններն իրենց անլուրջ վերաբերմունքն են ցուցաբերում ԵՄ անդամ երկրի հանդեպ, դրանից հետո էլ դեռ զարմանում ենք, թե ինչու են Հայաստանին արտաքին աշխարհում այդպես անլուրջ վերաբերում:




Լրահոս