ՀՀ Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքի բնակիչներն արդեն 15 տարի է՝ հողագործությամբ չեն զբաղվում, քանի որ ոռոգման ջրի խնդիր ունեն: Անտառուտի համայնքապետ Հովիկ Զաքարյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց. «30 հա վարելահող ունենք, որը ոռոգման ջրի խնդրի պատճառով բնակիչների կողմից չի մշակվում: Խնդիրները շատ են, դրանք թվարկելն անհնար է: Իսկ խմելու ջուրն էլ քիչ է: Օրվա մեջ յուրաքանչյուր թաղամասին մեկ ժամով ջուր ենք տալիս»: Նրա խոսքով՝ գյուղն ունի գազաֆիկացման խնդիր, համայնքապետարանի շենք չկա, իսկ համայնքի բյուջեն փոքր է այս հարցերը լուծելու համար: Անտառուտցիների մեծ մասն այս պահին մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Հիմա 43 տղամարդ գտնվում է ՌԴ-ում:
ՋՈՒՐ ՉՈՒՆԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ