Հանրապետության տարածքում`
Հունիսի 20-ին‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 21-24-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում՝
Հունիսի 20-ին‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: Հունիսի 21-24-ը երեկոյան սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: