Երբևէ չենք քննարկել և չենք քննարկելու Լեռնային Ղարաբաղի, որպես ինքնավարություն, Ադրբեջանի կազմում լինելը: Այս մասին այսօր Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալթեր Շթայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարը նշեց, որ ամեն հանդիպումից հետո համանախագահները հարցնում են՝ կհարգվեն արդյոք պայմանավորվածությունները։ «Ես նրանց մշտապես ասում եմ, համբերեք՝ թող ադրբեջանական պատվիրակությունը գնա Բաքու և կտեսնեք, թե ինչպես է ներկայացնում հանդիպման արդյունքները։ Այսօր Ադրբեջանը, ցավոք, փորձում է ձգել լարը և տպավորություն թողնել, թե պայմանավորվածությունն օգուտ են իրեն»,- հավելել է Նալբանդյանը: