Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Տաջիկստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իմոմուդդին Սատտորովին:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում Տաջիկստանի դիվանագիտական առաքելության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն է մաղթել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-տաջիկական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:




Լրահոս