Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է իր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» և համեմատել է այն ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի ու ֆիլիպինցի Մենի Պակյաոյի միջև2015-ին տեղի ունեցած մենամարտի հետ:
«Կարծում եմ, որ նման որոշումը հեշտությամբ ինձ տրվեց: Բարդ էր իրագործել տեղափոխության համար անհրաժեշտ ամեն բանը: Կարելի է այս տրանսֆերը համեմատել Մեյվեզերի ու Պակյաոյի միջեւ մենամարտի հետ: Բոլորն ասում էին, որ այն տեղի չի ունենա, սակայն մենամարտը կայացավ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմիս, անչափ երջանիկ եմ»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը: