Ժողովուրդ.Հանրապետությունում ձվի դեֆիցիտը կշարունակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ըստ “Ժողովուրդ”–ի տեղեկությունների՝ Հայաստանի ձու արտադրող ընկերությունները գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով կրճատել են ձվի արտադրանքի ծավալները։ Ավելին, ընկերություններ կան, որտեղ արդեն սկսվել է հավի մորթ։ Թանկացումներից հետո ընկերությունները ստիպված պետք է ձուն վաճառեն 80-90 դրամով, ինչը դարձյալ եկամուտ չի բերի։
 
“Ժողովուրդ”–ի տեղեկությունների համաձայն՝ տնտեսվարողները բիզնեսի այս տեսակի վախճանի մասին ահազանգը հնչեցրել են նաև պետական ատյաններում։ Սակայն առայժմ պետականորեն ոչ մի քայլ չի ձեռնարկվում հարցի լուծման համար, ինչի պատճառով էլ տուժում է բնակչությունը, քանի որ հանրապետությունում դեռ շարունակվում է ձվի դեֆիցիտը։ Բացի այդ՝ ձու արտադրող ընկերություններն արդեն չեն դիմանում ներկրողների մրցակցությանը։ Իսկ ձուն Հայաստան ներկրվում է Իրանից և Ռուսաստանիցե”,– գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս