Հուլիսի 20-ից գործարկվելու են նոր արագաչափ սարքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2016 թվականի հուլիսի 20-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
– Երևան քաղաքի Տերյան փողոց՝ Թումանյան և Հին Երևանցի փողոցների միջև ընկած հատված, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 30 կմ/ժ է,
– Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 50 կմ/ժ է,
– Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
– Հ21 «Հոռոմ-Արթիկ-Ալագյազ» հանրապետական նշանակության ավտոճանապարհ՝ Արթիկ համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է,
– Հ3 «Երևան-Գառնի-Գեղարդ-Ջրվեժ տրանսպորտային հանգույց» հանրապետական նշանակության ավտոճանապարհ՝ Գեղադիր համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

– Նույն օրվանից Երևան քաղաքի Արտաշիսյան և Հերացու փողոցներում տեղադրված արագաչափ սարքերի միջոցով կարձանագրվեն երկու ուղղություններով ընթացող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստերը:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ




Լրահոս