Գարեգին Չուքասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ Քնչական կոմիտեից տեղեկացավ, որ Գարգին Չուքասզյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: «ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով անհրաժեշտություն է առաջացել քրեական գործով մեղադրյալ Գարեգին Չուքասզյանի եւ մի քանի այլ անձանց մասնակցությամբ իրականացնել քննչական գործողություներ եւ օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր»։

Նշենք, որ Գարեգին Չուգասզյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը մեղադրվում են 2015թ. ապրիլի 24-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության մեջ:




Լրահոս