Հովհաննես Հովսեփյանը ստիպված ընդունել է թերակատարումը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը հուլիսի 14-ին գրել էր, որ այս տարվա վեց ամիսների արդյունքում ՀՀ պետական բյուջեի հարկեր եւ տուրքերը թերակատարվել են շուրջ 12 միլիարդ դրամով: Նշել էինք, որ այդ պատճառով ՀՀ ՊԵԿ-ը չի հրապարակում հավաքված հարկեր եւ տուրքերի թիվը` փորձելով այն «աճեցնել»: ՊԵԿ-ից մեզ հավաստիացրել էին, թե իբր թերհավաքում չկա, եւ խոստացել, որ մի քանի օրից ամբողջական տվյալները հատուկ հրավիրված ասուլիսում կներկայացվեն: Սակայն ժամանակն անցավ, եւ Հովհաննես Հովսեփյանի ղեկավարած կառույցի խոստացված ասուլիսն այդպես էլ չկայացավ:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հավաքված հարկերի եւ տուրքերի թիվը ՊԵԿ-ը նախօրին արդեն հրապարակել է, ըստ այդմ, այս տարվա առաջին կիսամյակում հավաքվել է 511 միլիարդ 975 միլիոն դրամի հարկ եւ տուրք: Պետական բյուջեի առաջին կիսամյակի պլանը եղել է 519 միլիարդ 687 միլիոն դրամ: Այսինքն՝ անցած ավելի քան քսան օրերին ՊԵԿ-ը ընդամենը 4 միլիարդով է կարողացել իրավիճակը բարելավել: Հասկանալով, որ ահնար է 12 մլնի բացը լրացնել, ՊԵԿ-ը ստիպված պաշտոնապես ընդունել է շուրջ 8 միլիարդ դրամի թերակատարումը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս