Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 3-ին, ժամը 20.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 34 շենքի 9-րդ բնակարանում հայտնաբերվել է զինամթերք, որի վնասազերծման համար անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի սակրավորները եւ մեկ մարտական հաշվարկ:
Տեղում հայտնաբերվել են 2 հատ “Ֆ-1”, 1 հատ “ՌԳԴ-5”, 1 հատ “ՌԳԴ-42” տիպի նռնակներ, 4 հատ նռնակի պայթուցիչ, 2 հատ ծխագլանակ եւ 214 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ: Ոստիկանները հայտնաբերված զինամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք: