Ինչու է ՊՊԾ գնդից դուրս եկած բուժակը մեկնել Հայաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող բժիշկները հոգնած են և ցանկություն ունեն դուրս գալու։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

– Իրենք այդպես բաց տեքստով չեն ասել, բնական է։ Իրենց խոսելը, երբ որ կողքն այդքան մարդ կա հավաքված, բավական բարդ է։ Բայց ես զգում եմ իրենց տրամադրվածությունը։

– Ճի՞շտ է, որ Դավիթ Տոնոյանը հանրապետությունում չէ և սթրեսային վիճակի հետևանքով մեկնել է։ 

– Այո, նա մեկնել է Արցախ՝  եղբոր մոտ։  Ես զրուցել եմ իր հետ, ինքը բավական լարված է եղել, նեղված է եղել՝ այդքան զինված մարդ և այլն։ Ինքը վատացել է և փառք Աստծո թողել են, որ ետ գա։ Միգուցե անկախ ամեն ինչից պետք է գնար։ Մեզ մոտ օրինակ Դավիթն ունենում է չորս հերթապահություն ամսվա մեջ, նրա հերթապահությունն ավարտվել էր և կարող է գնալ։

Քնար Մանուկյան




Լրահոս