«Թուրքական հոսք» գազամուղի ծրագրի վերսկսման մասին Ռուսաստանի և Թուրքիայի հայտարարությունները մտահոգություն են առաջացրել Եվրամիության քաղաքական շրջանականերում, գրում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ ԵՄ դիվանագիտական շրջանակներին մտահոգում է Մոսկվայի դիրքի ամրապնդումը:Սակայն փորձագետների կարծիքով՝ ծրագիրն ավելի հռետորական է, քան իրական:
ԵՄ ներկայացուցիչները մտահոգված են, որ «Թուրքական հոսք»-ը թույլ կտա շրջանցել Ուկրաինան որպես տրանզիտային երթուղի դեպի Եվրոպա գազ մատակարարելու համար՝ մեծացնելով կախվածությունը ռուսական «Գազպրոմ»-ից: