Օգոստոսի 3-ի ուշ երեկոյան Լոնդոնի կենտրոնական հատվածում, Ռասսել-սքվեր շրջանում, տղամարդը, ով զինված է եղել դանակով, հարձակում է գործել մարդկանց վրա, փոխանցում է BBC-ն:
BBC-ի տեղեկություններով՝ հարձակման արդյունքում սպանվել է 60 տարեկան մի կին, ևս 5 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:
Ոստիկանությունը հարձակման մասին հաղորդագրություն ստանալուց 6 րոպե անց ձերբակալել է 19-ամյա հանցագործին: Նախնական տեղեկություններով՝ նա տառապում էր հոգեկան խանգարվածությամբ: Ընդ որում, Լոնդոնի ոստիկանությունը չի բացառում ահաբեկչական հարձակման վարկածը: