«Իմ հայրենիքը չունի գեթ մի թիզ հող, որն անպիտան է, և մենք ուզում ենք դա պաշտպանել». ինչ է ասել Հովհաննես Հարությունյանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակեց որոշում, որով մերժեց Հովհաննես Հարությունյանի պաշտպանների կողմից դատարան ներկայացված բողոքը Հովհաննես Հարությունյանի կալանքը փոփոխելու մասին:

Պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ անարգելի է այն դատավորը, ով նման որոշում է կայացրել. «Ես միայն մի բան կասեմ` դատարանը ևս մեկ քննություն չհանձնեց և արդարադատության նկատմամբ հավատ չթողեց: Հովհաննեսը դատարանում հայտարարել էր, որ ինքը մտածում է իր հայրենիքի մասին, նա ասաց՝ ես հանցագործ չեմ, իմ հայրենիքը չունի գեթ մեկ թիզ հող, որն անպիտան է, և մենք ուզում ենք դա պաշտպանել»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

 

Լիլիթ Շաբոյան




Լրահոս