«Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանին տեղափոխում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Աշոտ Պետրոսյանին այս պահին Էրեբունի ԲԿ-ից տեղափոխում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանին և Աշոտ Պետրոսյանին վիրահատել էին օգոստոսի 30-ին: Արամ Մանուկյանին կատարվել է հատուկ մետաղային հարթակով ոսկրային բեկորների ֆիքսում և կոտրվածքի ֆիքսում, իսկ Աշոտ Պետրոսյանին՝ տեղադրվել տիտանային հարթակ, կոտրվածքը ֆիքսվել էր:

«Հենց նոր դուրս եկա իր մոտից, հիմա նրան տեղափոխում են: Հիմա նախապատրաստական գործն է ընթանում, ես տեղյակ չէի, նոր իմացա: Վիրահատել են ոտքը, ինքը երեկ էլ է քայլել: Այսօր բժիշկները եկան համապատասխան  պրոցեդուրաներն արեցին, հիմա էլ տեղափոխում են», – նշեց նա:




Լրահոս